|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իմ տպավորությամբ այսօր Հայաստանում ամեն ինչ հին է, փոխվում է աշխարհը, փոխվում է տարածաշրջանը, իսկ մենք մեր հին պատկերացումների մեջ ենք: Պետք են նոր քաղաքական հոսանքներ, որպեսզի ձևավորվի նոր քաղաքական միտք «Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը:
«Նոր քաղաքական հոսանքների առանցքային բանաձևերից մեկը զրոյից պետության գաղափարն է: Դա կարող է շատ ագրեսիվ հնչել, բայց մենք այն կետին ենք հասել, որ շատ բաներ զրոյից ենք սարքելու: Զրոյից պետք է սարքենք ներքին հարաբերություններ, արտաքին հարաբերություններ, զրոյից՝ տնտեսական մոդել, զրոյից՝ հայկական աշխարհի տեսլականը և, ինչու չէ, նաև քաղաքացին: Եթե Հայաստանում կա 200 հազար մարդ, որ խնդիր է դնում կայացնել պետականություն, պետականությունը կայանալու է»,- ասաց նա: