Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 23-ին և 24-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ հանդիպումներ ենք ունեցել Հրազդան և Մարտունի քաղաքներում: Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ներկայացրել ենք Տավուշում հայկական զորքերի ետքաշման երկարաժամկետ ու խորքային բոլոր հետևանքները։
Լսել ենք մեր քաղաքացիների բազմաթիվ մտահոգություններն ու առաջարկները, քննարկել օրվա իշխանության առաջարկած վտանգավոր օրակարգերին հանրային դիմադրության ցուցաբերելու կարևորությունը, ներկայացրել ստեղծված ճգնաժամը հաղթահարելուն ուղված մեր տեսլականը»,- գրել է նա։