Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտունեցիների հետ ունեցանք անմիջական զրույց, որտեղ խոսեցինք շարժման նպատակների, առաքելության, նոր մարտավարության մասին։ Ընդգծեցինք, որ սա ազգային-ազատագրական շարժում է՝ ուղղված երկիրն օկուպացիոն ռեժիմից ազատագրելուն։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Անդրադառնալով նախօրեի միջադեպին՝ խոսեցինք նաև իշխանությունների՝ արցախցիների նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքի, ատելության քարոզի, բռնության դրսևորումներին մասին։
Դեպի Մարտունի այցն ամփոփվեց Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Այնուհետև Սևան համայնքի մշակութային կենտրոնում մեկնարկեց հանդիպումը Սևանի բնակիչների հետ։
Բագրատ Սրբազանն անդրադարձավ մարդասպանությունների ու ավտովթարների կտրուկ աճին, հանրային կյանքում առկա ատելությանը։
Խոսվեց նաև վարչակարգի պարագլխի Բերքաբեր այցի, դրա իրական նպատակների, գումարի դիմաց մարդկանց լռեցնելու փորձերի մասին։
Մինչև սեպտեմբեր մեր այցերը ՀՀ տարբեր մարզեր կշարունակվեն»։