կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-23 20:58
Քաղաքական

Այն ինչ ՀՀ-ի վարչապետի պաշտոնակատարն է անում չի ենթարկվում քաղաքականության ոչ մի կանոնի․ Մետաքսե Հակոբյան

Այն ինչ ՀՀ-ի վարչապետի պաշտոնակատարն է անում չի ենթարկվում քաղաքականության ոչ մի կանոնի․ Մետաքսե Հակոբյան

Այն ինչ ՀՀ-ի վարչապետի պաշտոնակատարն է անում չի ենթարկվում քաղաքականության ոչ մի կանոնի: Այս մասին գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ստեղծել է տպավորություն, որ պարտվողի դիրքերից է իր պահվածքը և ցանկացած քայլ կատարվում է հանուն «փրկության»: Միայն թե չի ասում, թե ինչն է փրկում: Իր ադրբեջանցի գործընկերը յուրաքանչյուր օր հստակ ասում է, որ ըստ իր և Նիկոլի պայմանավորվածության, դեռ պատերազմից առաջ քննարկվել է այսօրվա սցենարը, այն է՝ կնքել խաղաղության պայմանագիր, ըստ որի ՀՀ- ի իշխանությունը ճանաչելով ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փաստացի վերացնում է Արցախը և ադրբեջանին հանձնում ՀՀ-ի այն տարածքները, որոնց շուրջ նախնական պայմանավորվածություն է եղել:

Եվս երկու ամիս և Նիկոլը կկատարի իր համար ամենաթանկ անձանց Աննայի և Ալիևի ցանկությունները: Իսկ Արցախում... իսկ Արցախի նախագահը կրկին ջանք ու եռանդ չի խնայում թուլացնելու բնակչության զգոնությունը և կարևորագույն թեմա դարձնել. «տեսնես կշարունակե՞ն 68000 տալ, թե ոչ»...Ու հետո...հետո խեղճացած դեմք կընդունի ու. «ես մեղավոր չեմ, ինձ ով թույլ տվե՞ց, որ մասնակցեմ որոշում ընդունելուն»... Փաշինյան Նիկոլ ու Հարությունյան Արայիկ, դուք պիտի հեռանաք և կրեք ձեր պատիժը, հակառակ դեպքում կվերացնեք Հայաստանն ու Արցախը»,-գրել է պատգամավորը: