Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի այցը Ոսկեպար և հանդիպումը տվյալ ու հարակից գյուղերի բնակիչների հետ եղել է հանկարծակի: Համայնքապետերը վերջին պահին են տեղեկացվել հանդիպման մասին: Ավելին՝ Փաշինյանը, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ ևս հետը տարել է հատուկ մարդկանց՝ վաղօրոք պայմանավորված հարցերով ու դիրքորոշումներով քարոզչական հատուկ ֆոն ապահովելու համար:
Դրա ապացույցն է նաև այն, որ Փաշինյանի հանդիպմանը մամուլի ներկայացուցիչներ չկան. միակ տեսախցիկը հատուկ տեսանյութ պատրաստելու համար է, որտեղ հայրենիքի հերթական հատվածների դավաճանական հանձնման այս ողջ տրագիկոմեդիան կներկայացվի իբրև սովորական «սահմանների վերաճշտում», «դեմարկացիոն գործընթացի սկզիզբ», «ադրբեջանցիների հետ բարեկամության սկզբնավորում» և այլն:
Պարզորոշ է՝ Փաշինյանը փորձում է «Շուռնուխ - 2» օպերացիան անել հնարավորինս անցնցում, որպեսզի անցնի հաջորդ փուլին՝ «անկլավային» կոչված հաջորդ 4 գյուղերի հանձնմանն ու ՀՀ-ի անվտանգության համակարգի իսպառ ոչնչացմանը: