կարևոր
30874 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-01 18:03
Տնտեսական

Արտագնա աշխատողների հարկման պատճառը ո՛չ ՌԴ-ն է, ո՛չ ԱՄՆ-ն, այլ՝ Փաշինյանի քաղաքականությունը․ Սուրեն Պարսյան

Պետեկամուտների կոմիտեն ծանուցագրեր է ուղարկել այն քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի էին մեկնել և պահանջում է նրանցից սեղմ ժամկետում հարկայինին ներկայացնել եկամտային հարկի ու սոցիալական վճարի տարեկան հաշվարկ և վճարել առաջացած հարկերը։ Չվճարելու դեպքում, բնականաբար, անխուսափելի կլինի տուգանքը։ Այս թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«90-ականներից սկսած մարդիկ ոչ լավ պայմաններից ելնելով բռնել են արտագնա աշխատանքի ճանապարհը։ Արտագնա աշխատողները մեծ ներդրում են ունեցել Հայաստանի տնտեսության մեջ, քանի որ իրենց տրանսֆերների շնորհիվ մենք լավ արդյունքներ ենք ունեցել։ Շատերն ասում են, որ սա Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի պահանջն է, սակայն մի քանի բաղադրիչ դիտարկելով շատ պարզ է դառնում, որ ամենի հեղինակն է միայն Նիկոլ Փաշինյանը, ով պետք է պետբյուջեն լցնի։ 2024թ-ի համար մեծ ծախսեր է երևի նախատեսել՝ արտահերթ ընտրություններ, խաղաղության պայմանագիր, հանրաքվե»,- նշեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում