Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2024 թվականի հունվարին Վրաստանի տրանսպորտային միջանցքով բեռնատարներով փոխադրումից ստացված եկամուտն աճել է գրեթե 10 տոկոսով։ Համաձայն համախմբված բյուջեի եկամուտների, 2024 թվականի հունվարին բեռնատարներով փոխադրումից ստացվել է 13 մլն 220 հազար 912 լարի, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 12 մլն 041 հազար 350 լարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ այդմ՝ 2024 թվականի հունվարին բյուջեում ճանապարհների օգտագործման վճարներից ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9,8 տոկոսով։
Առկա ֆինանսական ցուցանիշներից կարելի է եզրակացնել, որ 2024 թվականի հունվարին Վրաստանի միջանցքը հատել է 37 հազար 774 բեռնատար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 34 հազար 403 բեռնատար։
Ի դեպ, Վրաստանի սահմանին բեռնատարների ճանապարհօգտագործման վճարը կազմում է 350 լարի։ Նշված սակագինը գործում է 2022 թվականի հունիսի 20-ից։ Մինչ այդ վարորդները վճարում էին 200 լարի։