|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր Ազատության հրապարակում, արցախցիների տեղադրած վրանում հանդիպում են ունեցել Գերմանիայի իրավապաշտպաններից մի քանիսի հետ ։
Նշեմ, որ վրանում հաճախ է հանդիպումներ և քննարկումներ լինում, օրեր առաջ կազմակերպվել է հանրային քննարկում՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետագա անելիքների վերաբերյալ, դրանքից առաջ հանդիպում են ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդիպում են ունեցել և քննարկում է եղել Ստեփանակերտում բեզնինի պայթունից այրված տղաների հարազատների հետ, ովքեր խնդրել են բենզինի պայթյունից տուժած ընտանքներին կարգավիճակ տալ։
Հիշեցնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նստացույց է կազմակերպել, նրանք վրան են տեղադրել և շտաբ են ձևավորել Ազատության հրապարակում: ակցիայի մասնակիցները կառավարությանը ներկայացրեն են 12 պահանջ՝ սոցիալական խնդիրներից սկսած մինչև արցախցիների Արցախ վերադառնալու հարցի օրակարգ բերելը, և հայտարարել են, որ այստեղ կմնան այնքան, մինչև իրենց հարցերին պատասխան ստանան։
Մանրամասն՝ տեսանյութում