Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը պիտի քննարկի և հաստատի մեր բուհի օրինական ռեկտոր Դիանա Գալոյանին. ըստ Yerkir.am-ի՝ կառավարության շենքի առջև բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը:
Նրա պնդմամբ՝ իրենց բողոքի նպատակը հասկանալն է, թե ինչո՞ւ մինչ օրս օրենքով ընտրված ռեկտորը նշանակված չէ այդ պաշտոնում:
Գրիգորյանը չհամաձայնեց պնդմանը, թե իրենց ցույցն ուղղորդված է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ՝ նշելով. «Միայն հիվանդ երևակայությամբ մարդը կաներ պնդում առ այն, որ իր քաղաքական թիմի կողմից պահված նախարարը, իր վաղեմի ընկերոջ և քաղաքական թիմի դեմ ինչ-որ ցույց կհրահրի, և մենակ հիվանդ հոգեբանությամբ մարդը կարող է պնդել, որ ՀՀ-ում այսքան մարդկանց հնարավոր է ինչ-որ բան պարտադրել, ուղղորդել և սպառնալ»:
Տնտեսագիտական համալսարանի դասախոսներից Գագիկ Ասլանյանն էլ պնդեց՝ ԲՈԿ-ի ասածը չի համապատասխանում իրականությանը՝ Գալոյանի դոկտորականում արտագրություններ չկան:
Հիշեցնենք, որ 2020 թ. մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվել էր Դիանա Գալոյանը, մինչդեռ ՀՀ կառավարությունը դեռ չի հաստատել ռոկտորի ընտրության արդյունքները:
Ավելի վաղ Դիանա Գալոյանի՝ ռեկտոր նշանակվելուն դեմ ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ հայտարարություն էին տարածել, համաձայն որի՝ այսօր կառավարության դիմաց Գալոյանին ռեկտոր նշանակելու պահանջով բողոքի ցույցը կազմակերպվել է նախարարի իմացությամբ: Նրանք նշում են, որ ԿԳՄՍ նախարարը կարող էր շատ հեշտ կանխել կառավարության ու վարչապետի դեմ կազմակերպվող ցույցը: