|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները մտադիր են արտաքին քաղաքական փոփոխությունների գնալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականները որոշել են առավել խորացնել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ փոխհամագործակցությունը: ՔՊ նախաձեռնող խմբի վերջին նիստին այս հարցը օրակարգային է եղել: Ինչպես մեզ փոխանցեցին, որոշումը Նիկոլ Փաշինյանն է կայացրել ու հրահանգել է թիմակիցներին ակտիվ աշխատանք տանել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ, խորացնել համագործակցությունը նրանց հետ, անդամակցել:
Ուշագրավ է նաեւ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը ՔՊ-ականների օրակարգում չի եղել: Սա եւս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունների գնալ, ու այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկում: Թե ինչ վտանգներով է հղի այս իրավիճակը, դժվար է ասել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: