|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Երեկ պաշտոնանկ արված Վահան Քերոբյանն Ազգային անվտանգության ծառայությունում է։ Այս մասին գրում է «Մեդիահաբ»-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։
«MediaHub-ի ունեցած տեղեկություններով՝ այս րոպեներին էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը ԱԱԾ-ում է:
MediaHub-ի հարցմանն ի պատասխան կառույցից, սակայն, հորդորեցին հետևել պաշտոնական տեղեկատվությանը, ըստ էության չհերքելով լուրը:
Հիշեցնենք, Վահան Քերոբյանը նախօրեին հայտնեց պաշտոնից իր հեռանալու մասին: MediaHub-ը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ նրա ազատումը կապ ունի վերջին շրջանում էկոնոմիկայի նախարարության շուրջ սկանդալային զարգացումների հետ: Չի բացառվում, որ Քերոբյանը ևս քրեական գործով կանցնի»,-գրում է աղբյուրը։