կարևոր
4831 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-12 15:56
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն Ալիևի առաջ ապահայկականացման պարտավորություն է ստանձնել

Նիկոլ Փաշինյանն Ալիևի առաջ ապահայկականացման պարտավորություն է ստանձնել

7օր․am-ը գրում է․ 

«2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա: Նաև ասում էր, որ եթե ՔՊԿ-ն չվերարտադրվի, ապա պատերազմ կլինի: Ասում էր՝ կա՛մ ես կմնամ վարչապետ ու խաղաղություն կլինի, կա՛մ ես չեմ մնա վարչապետ ու պատերազմ կլինի: Հերթական անգամ մանիպուլացնում ու խաբում էր:

Վերարտադրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ նախ հայտարարելով, որ Արցախի ինքնորոշման իրավունքի մասով պետք է իջեցնել նշաձողը, ապա 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս:

Այլ պատկեր ունեցանք նաև խոստացված խաղաղության մասով: Այժմ Ադրբեջանը օկուպացված է պահում ՀՀ տարածքի առնվազն 200 քառակուսի կիլոմետր տարածքը:

Նիկոլն ասում էր, որ եթե Արցախը հանձնենք, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի և մեր երկիրը կվերածվի «խաղաղության խաչմերուկի»: Արցախը հանձնեց, Ադրբեջանի ախորժակն ավելի մեծացավ:

Ալիևն այս ամբողջ ընթացքում խոսում է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու նպատակներից, Երևանը համարում է «Էրիվան»:

Հիմա Նիկոլը նոր բանաձև է առաջարկում: Ասում է՝ մինչև ՀՀ սահմանադրությունը չփոխենք, ՀՀ անկախության հռչակագրից չհրաժարվենք, խաղաղություն չի լինի: Դա Ալիևի պահանջն է, բայց այդ պահանջը գնալով նոր բովանդակություն է ստանում: Ադրբեջանի մարտավարությունը կրկին նույնն է. իրենք նոր զիջումներ են պահանջում Հայաստանից՝ փոխարենը ոչինչ չխոստանալով, ավելի ճիշտ՝ է՛լ ավելի ագրեսիվացնելով իրենց ծավալապաշտական ու այլ տիպի նկրտումները:

Ադրբեջանը ապահայկականացում է պահանջում Նիկոլից: Վերջինս ստանձնել է այդ պահանջը կատարելու պատրաստակամություն՝ հանուն իր կաշվի փրկության:

Հայաստանի միակողմանի զիջումներն ակնհայտորեն հանգեցնելու են մեր պետականության կորստին, նոր ցեղասպանության հեռանկարին: Նիկոլն այդ ամենը ներկայացնում է որպես խաղաղության հասնելու գործընթաց, բայց նախորդ տարիների պես բերելու է նոր պատերազմ ու նոր կորուստներ:

Իրական խաղաղության հասնելու բանաձևը մեկն է՝ ազատվել փաշինյանական իշխանությունից, վերականգնել հարաբերությունները մեր բնական դաշնակիցների հետ, վերականգնել բանակն ու Ադրբեջանի, Թուրքիայի հետ վարել բանակցություններ՝ մեր պետական շահերի պաշտպանության տեսանկյունից: Այդ շահերը չեն ենթադրում ագրեսիվ ռազմական գործողություններ, բայց չեն ենթադրում նաև կապիտուլյացիոն բնույթի զիջումներ: Դա ունակ է անելու միայն ազգային նոր իշխանությունը»: