կարևոր
2554 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-11 10:43
Հասարակություն

ԲԴԽ-ն հրապարակել է ողջամտության և իրավական պետության շրջանակներից դուրս տեսանյութ. սահմանադրագետ

ԲԴԽ-ն հրապարակել է ողջամտության և իրավական պետության շրջանակներից դուրս տեսանյութ. սահմանադրագետ

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն ԱՆԿԱԽ պետական մարմին է, որը ԵՐԱՇԽԱՎՈՐՈւՄ է դատարանների և դատավորների անկախությունը:

Այս սահմանադրաիրավական կարգավորման պայմաններում՝ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է ողջամտության եւ իրավական պետության շրջանակներից դուրս տեսանյութ, որով թիրախավորվում են դատավորները՝ բացահայտ միջամտելով դատավորների գործունեությանը եւ սուբյեկտիվ գնահատականներ են տրվում դատական գործերին՝ խախտելով քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը։

Այն պետական մարմնին ոչ հարիր, պոպուլիստական ու մանիպուլյացիոն բնույթ ունեցող տեսանյութ է»։