Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ անդամ, տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի կարծիքով` 2015 թվականին Հայաստանի տնտեսական աճը պայմանավորված կլինի բացառապես Ռուսաստանում ստեղծված իրավիճակով, իսկ Եվրասիական տնտեսական միությունից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ:
« Մասնագիտական որևէ գնահատական չկա, որ ԵՏՄ-ն դրական է անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա, և ես չեմ բացառում, որ մենք 2015-ին տնտեսական աճ չունենանք, ունենանք զրո: Ներդրումների դաշտում ոչինչ չի փոխվի, և ամենակարևորը` այսօրվա քաղաքական համակարգն ի զորու չէ որևէ տնտեսական աճ ապահովել»,- yerkir.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը: Նրա կարծիքով` եթե 2015-ին գոնե տնտեսության նվազում չլինի, դա կհամարի դրական ձեռքբերում:
« Ինձ թվում է կգա ճահճացման ժամանակաշրջան, քանի որ այն ռեսուրսները, որոնցից կախված է Հայաստանը, մասնավորապես` տրանսֆերտները, կտրուկ նվազել են և մյուս տարի նույնպես նվազելու են: ԵՏՄ-ն մեզ ոչ թե խանգարելու է, դա սխալ ձևակերպում է, այլ ես կասեի` օգուտ չի տա: Մենք ինքներս ենք մեզ խանգարում, որպեսզի մեր տնտեսությունը աճի»,- ասաց Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա այն, ըստ տնտեսագետի, ավելին է լինելու, քան Կենտրոնական բանկի կանխատեսած` ամենամյա 4-5 տոկոսը: «Ելնելով այսօրվա վիճակից` կարծում եմ` գնաճը դուրս կգա կանխատեսվող շրջանակներից: Դրամն այս տարի շարունակելու է արժեզրկվել, և այն կանխատեսումը, որ տրված է` 411 դրամ միջին փոխարժեք, չի ապահովվելու: Դրամը կլինի 460 դրամի սահմաններում, եթե ոչ ավելի, և այդ շրջանակներում ես չեմ տեսնում վիճակը մեղմելու համար վարվող արդյունավետ տնտեսական քաղաքականություն, նկատի ունեմ միջազգային պահուստները, որոնք դեռևս նախորդ տարվա սկզբից շարունակաբար նվազում են»,- նշեց Վահագն Խաչատրյանը: