Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք կառուցել ենք բանակ բացառապես հայկական և ոչ ոք մեզ չի ասել, չէր էլ կարող ասել։ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա հավելեց, որ բանակաշինությանը զուգահեռ աշխատանքներ են իրականացրել միջազգային տարբեր հարթակներում՝ Հայ դատը, հայ ժողովրդի պահանջատիրությունը լսելի դարձնելու, պատմական անհերքելի իրողությունները իրենց անուններով կոչելու, Արցախի հարցը լուծելու և հետագա ցեղասպանությունները կանխելու նխատակով։
«Սա եղել է Հայաստանի Հանրապետության այն գաղափարական հենքը, որը հանդիսացել է աշխարհասփյուռ հայության համախմբման, մեր ինքնության պահպանման, կայուն զարգացման մեր ողջ հայ ժողովրդի առանցքը։ Սակայն այսօր Հայաստանը դարձել է երկրագնդի վրա միակ պետությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, որտեղ տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ ծաղր ու ծանակի են ենթարկվում ազգային մեծ երազանքը, գաղափարները, կեղծում, փորձում են աղավաղել մեր պատմությունը՝ փորձելով հիմնովին քանդել հայեցի կրթությունն ու դարավոր արժեքների համակարգը՝ եկեղեցին, Անկախության հռչակագիրը, նույնիսկ Սահմանադրությունը, ինչն ամենամեծ հարվածը կարող է հասցնել մեր ազգին» ,-նշեց Օհանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում