|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ Վարդանանց տոնի առթիվ մատուցվել է Սուրբ Պատարագ։
Վեհափառ Հայրապետն իր պատգամում անդրադարձել է ազգային խորհրդանիշերի նշանակությանը՝ ընդգծելով, որ դրանք մեր ազգի գոյատևման երաշխիքն են և հույս են ներշնչում պատմության փոթորկոտ այս շրջանում։
«Վա՜յ այն ազգին, որը չունի խորհրդանիշ։ Վա՜յ այն ազգին, որը հավատարիմ չէ իր պապերի խորհրդանիշերին»,- ասել է Արամ Առաջինը՝ զգուշացնելով, որ այսօր, դժբախտաբար, հայ ազգը՝ Հայրենիքում թե Սփյուռքում, սկսել է կամաց-կամաց հեռանալ իր պապերի արյամբ ու աղոթքով կերտված խորհրդանիշերից։
«Այսօր Հայաստանում և Սփյուռքում մեր ժառանգած խորհրդանիշերը՝ կրոնական, բարոյական, մշակութային թե ազգային բնույթի, սկսել են բովանդակային և իմաստային առումով փոխվել այլասերիչ և ապազգային մոտեցումների պայմաններում։ Ցավալի է այս երևույթն ու անընդունելի»,- հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։