|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի նախընտրական բանավեճերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը չի մասնակցում նախընտրական բանավեճերին», - հայտնել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է որպես նախագահի թեկնածու։
Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններն անցկացվելու են երեք օր՝ այս տարվա մարտի 15-ից մինչև 17-ը։