|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Միջազգային հանրությունը պետք է խուսափի Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովից, եթե միջոցառմանը մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, POLITICO-ին ասել է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսեվոլոդ Չենցովը:
«Մենք պետք է գործադրենք այդ ճնշումը, և մեր գործընկերները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եթե Պուտինը այնտեղ է, ապա նրանք չեն գա»,- հարցազրույցում ասել է դիվանագետը:
Չենցովի կոչը հնչել է այն բանից հետո, երբ Կրեմլը երեքշաբթի հայտարարել է, որ Պուտինը դիտարկում է ՄԱԿ-ի աջակցությամբ կազմակերպվող ամենամյա կլիմայական հավաքին մասնակցելու հնարավորությունը: Նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ Պուտինի մասնակցության վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել: