Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ովքեր հետևել են այս դատական գործին, գիտեն, որ իրականում այս գործը որևէ առնչություն չունի Սերժ Սարգսյանի հետ. «Շատ ակնհայտ է, որ ի սկզբանե սա եղել է քաղաքական գործ, որի նպատակը եղել է Սերժ Սարգսյանին ներքաշել այս պրոցեսում և ցույց տալ, որ վերջինս կապ ունի ինչ-ինչ իրադարձությունների հետ:
Իշխանությունների ձգտումները՝ հասնել նրան, որ ցույց տան՝ Սերժ Սարգսյանը որևէ հանգամանքով ունի մեղավորություն այս գործում, բնականաբար, որևէ ձևով չեն կարող հիմնավորված լինել: Սա հերթական բեմադրությունն էր, որը իշխանության մոտ չստացվեց»:
Նրա խոսքով՝ սա քաղաքական շինծու գործ է, որի նպատակը Սերժ Սարգսյանին վարկաբեկելն է, որն ակնհայտորեն չի ստացվել:
Մանրամասն՝ տեսանյութում։