|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
«Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը երեկ հայտնել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը օրվա երկրորդ կեսին կալանք է դրել խմբագրության գույքի եւ հաշիվներ վրա, եւ իրենք պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանին, Լեւոն Սարգսյանին ու Սամվել Ալեքսանյանին` յուրաքանչյուրին կվճարեն 2 միլիոն 44 հազար դրամ:
Կատարելով դատարանի վճռի մյուս պահանջը` թերթը երեկվա համարի առաջին էջում տպագրել էր «Հայկական ժամանակ»-ի անցած տարվա հոկտեմբերի 14-ի համարում «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հրապարակման հերքումը, որում հրապարակված տեղեկությունները պատգամավորներն իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վիրավորանք էին համարել: