Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Խաղաղության խաչմերուկը» դեռ երկու տարի առաջ Փաշինյանը կոչում էր «Հայկական խաչմերուկ» ու խոստանում, որ այն կդառնա մեր տնտեսության զարգացման հիմնական սյունը, սական տեխնիկատնտեսական ուսամնասիրություն մինչ օրս չի կատարվել՝ ինչ տնտեսական հիմնավորում ունի այդ ծրագիրը․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանը դեռ երկու ամիս առաջ նամակ է ուղարկել ՏԿԵ նախարարություն, սակայն պատասխանել են, որ տեխնիկատնտեսական ուսամնասիրություն չի կատարվել։ Այսինքն՝ Փաշինյանի խոսքի տակ որևէ հիմնավորում չկա։
«Երբ Փաշինյանը «Հայկական խաչմերուկ»-ը վերանվանեց «Խաղաղության խաչմերուկ»-ի, ես կրկին հարցում ուղարկեցի և խնդրեցի, որ ինձ տրամադրեն այն հաշվարկները, որոնք չէին տրամադրել երկու տարի առաջ։ Մի քանի օր առաջ ՏԿԵՆ-ից ստացել եմ պաշտոնական պատասխանը առ այն, որ իմ հարցերին դեռևս հնարավոր չէ պատասխանել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ եթե հաշվարկներ չունեն,ինչի՞ հիման վրա է Փաշինյանը Էլդորադո խոստանում։
Անդրադառնալով ճանապարհի քաղաքական կողմին Խաչատրյանը նշեց՝ Թուքիան ու Ադրբեջանը չեն հանդուրժի, որ Թուրքիայից Նախիջևան, այնուհետև Ադրբեջան ճանապարհը լինի Իրանի վերահսկողության ներքո։
«Ադրբեջանա-թուրքական տանդեմը չի ցանկանա, որ պանթյուրքիզմի բնական ախոյան Իրանը այդ երկրների միջև ճանապարհը»,-ասաց պատգամավորն ու նշեց՝ նրանց համար ավելի հեշտ է Հայաստանին պարտադրել այդ ճանապարհի տրամադրումը։