|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Գյումրիում այսօր 7 հոգանոց ընտանիքի 6 անդամների դաժան սպանությունից հետո փախուստի դիմած կասկածյալի որոնողական աշխատանքների շրջանակներում ուժեղացված հսկողություն է սահմանվել ոչ միայն Գյումրիում, քաղաք տանող ճանապարհներին, այլ նաեւ մայրաքաղաքում:
Ոստիկանները ստուգում են հատկապես բեռնատարների բեռնախցիկները: Խստացված հսկողություն է Երեւանի մետրոպոլիտենում:
Քիչ առաջ մետրոյով Շենգավիթ գնացող մեր թղթակիցը հայտնեց, որ մետրոն կանգ է առել Սասունցի Դավիթ կայարանում: Հայտարարվել է՝ ազատել վագոնը: Մարդկանց մեծ կուտակումներ են առաջացել:
Ուշագրավ է, որ միայն դեպի «Բարեկամություն» գնացող ուղղությունն է աշխատում:
Հավելենք, որ մոտ 20 րոպե դեպի «Գարեգին Նժդեհ» կայարան ուղղությունը չի գործել, իսկ այժմ, ըստ մեր տեղեկությունների, երթեւեկում է ընդամենը մեկ համակազմ: