կարևոր
13486 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-04 11:07
Տնտեսական Քաղաքական

Կառավարությունը որոշել է աղբավայրերը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին

Կառավարությունը որոշել է աղբավայրերը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին

Կառավարության հաստատմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով նախատեսվում է փակել Երևանում գործող բոլոր աղբավայրերը։ Որպես հիմնավորում՝ նշվում է․

«Հանրապետության բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ: Հանրապետությունում առկա գործող աղբի հեռացման վայրերը՝ աղբանոցները, չեն համապատասխանում միջազգային կամ որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշներին և հանդիսանում են բացառապես աղբի կուտակման վայր: Հրատապ խնդիր է դարձել հանրապետության տարածքում առկա բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին չհամապատասխանող, մարդու առողջության և շրջակա միջավայրի բացասական ազդեցություն ունեցող աղբավայրերի բարեկարգման և արդյունավետ շահագործմանգործընթացները։ Մասնավորապես վերջին երկու տարում անընդմեջ աղետային իրավիճակ է ստեղծվում մի շարք աղբանոցներում, որտեղ Ներքին գործերի նախարարությանի, ՏԿԵՆ-ի, մարզպետերի աշխատակազմերի ու համայնքների ջանքերի շնորհիվ փորձեր են կատարվում մարել առաջացող կրակները, որոնց հետևանքով մի շարք բնակավայրերի օդը աղտոտվում է, ծխի հետևանքով բնակիչները բազմիցս դիմում են տարբեր ատյաններ»,-ասվում է հիմնավորման մեջ։ Ուստի որոշվել է ստեղծել սահմանափակ թվով ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրեր, որի համար միջոցներ է տրամադրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։

«Կոտայքի մարզի Հրազդան համայնքում արդեն իսկ կառուցվել է հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը, Ակունք և Մարտունի բնակավայրերում փոխաբեռնման կայանները, մշակվել են բոլոր բնակավայրերի համար աղբահանության սխեմաները և ներկայումս իրականացվում են անհրաժեշտ մեքենասարքավորումների գնման գործընթացները։ Համակարգը և աղբավայրի շահագրոծումը նախատեսվում է ներդնել 2024 թվականին։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ նախատեսվում է Երևան քաղաքում կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, փակել Երևանի գործող աղբավայրը։ Նախագծով ամրագրվում են թե ինչպիսի աղբ չի թույլատրվում տեղադրել կոշտ կենցաղային թափոնների աղբավայրում, աղբավայրի տարածքում աղբի այրման արգելքը, հակահրդեհային միջոցների ձեռարկման պահանջները։ Որպես նվազագույն նորմ ու պահանջ՝ սահմանվում են աղբավայրի տարածքի սահմանազատումը ցանկապատով, մուտքերի կահավորումը, շահագործման ընթացքումաղբի պարբերաբար խտացման/տոփանման, խոնավացման և հողի շերտով մեկուսացման գործընթացները։ Աղբավայրի տարածքում ջրի և ախտանիչ նյութերի առկայության պարտադիր պահանջը, աղբավայր տեղադրվող աղբի հաշվառման համակարգի ներդնումը, աղբավայրի շահագործման պլանի մշակումը, աղբի ընդունման գրանցամատյանի վարումը, ինչպես նաև փակման ենթակա աղբավայրերի փակման նվազագույն նորմերը պահանջները, այդ թվում՝ հողածածկման և հանքային ու դրենաժային շերտերի կիրառմամբ»,-նշվում է հիմնավորման մեջ։