Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Մալաթիա-Սեբաստիա համայնքում բացվել է նորակառույց հեծանվահրապարակը, որի շինարարությունը սկսվել է 2010թ. հունիսից՝ Երեւանի քաղաքապետարանի եւ «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն:
Հեծանվահրապարակն ունի 250 մ երկարությամբ վազքուղի, որտեղ կարող են անցկացվել միջազգային մակարդակի տարբեր միջոցառումներ եւ մրցաշարեր։ Հեծանվահրապարակը նախատեսված է 3200 հանդիսատեսի համար։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նոր մարզական օբյեկտի բացման արարողությանը:
Այն կառուցող իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովանի Ռուբինին վստահեցրել, որ բոլոր առումներով հեծանվահրապարակը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
«Սա անկախության տոնին բոլորիս համար մեծ նվեր էր»,- շեշտել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: