|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Կրթական համակարգում հիմա ժամանակն է ձևը համապատասխանեցնել բովանդակությանը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշեց, որ մենք լուծել ենք կարևոր մի խնդիր` ձևի հարցը, իսկ ձևը վատ բան չէ, այսինքն` մենք աշխարհի բուհական համապատասխանությունն ունենք: Հիմա դա հայկական տեսակով, որակով ապահովելու խնդիրն, ինչը տարիների աշխատանք է:
«Այդ աշխատանքը պահանջում է խնամք և հոգատարություն կրթական համակարգի նկատմամբ, այսինքն` բոլոր քաղաքական ուժերը պետք է խնամքով մոտենան կրթական համակարգին, նպաստեն դրա զարգացմանը, որովհետև մեր երեխաներն են այնտեղ սովորում: Եթե կարողանանք մի վիճակ ստեղծել, որ, անկախ քաղաքական հակադրություններից, կրթական համակարգը դառնա մեր հոգածության առարկան, իդեալական կլինի, և որքան մոտ գանք այս կետին, այնքան ավելի շատ մարդ կշահի»,- ասաց Մկրտչյանը:
Ըստ նրա` այս ամենին պետք է հասնել` օրենսդրական դաշտը կարգավորելով և մեխանիզմները հստակեցնելով: