Միասին կարող ենք
կարևոր
4627 դիտում, 2 տարի առաջ - 2024-01-01 14:26
Քաղաքական

ԵԱՏՄ նախագահությունն անցել է Հայաստանին

ԵԱՏՄ նախագահությունն անցել է Հայաստանին

Հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահությունը Ռուսաստանից անցել է Հայաստանին։ Հանրապետությունը ողջ տարվա ընթացքում նախագահելու է նաև ԵԱՏՄ մարմիններում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում, Եվրասիական միջկառավարական և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդներում։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։

Միությունը ներառում է հինգ պետություն՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Խոսելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ նշել էր, որ ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական և աշխարհաքաղաքական օրակարգ։ «Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որը հիմնված է այն հիմնարար պոստուլատի վրա, որ ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել եւս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Մենք շարունակում ենք այն ընկալել այս համատեքստում և զարգացնել մեր փոխգործակցությունը տնտեսական համագործակցության շրջանակներում՝ փորձելով ճնշել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։