Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ամանորի նախաշեմին շնորհավորական տեսաուղերձ է հղել:
Սարգսյանը նշել է, որ Նոր տարին հնարավորություն է տալիս ամփոփելու արվածն ու նախանշելու նոր նախաձեռնություններ: «Ամանորի նախաշեմին մեր սրտերը լցվում են ջերմությամբ և սիրով : Ամանորը տալիս է մեզ հնարավորություն ամփոփելու արվածն ու նախանշելու նոր նախաձեռնություններ: Մենք անցել ենք մեր միության ստեղծման շատ դժվարին, բայց կարևոր փուլ: Մենք միավորվում ենք նրա համար, որպեսզի դարձնենք բնակչության կյանքն առավել հարմարավետ, լավ, որպեսզի նրանք կարողանան հանգիստ և ազատ տեղաշարժվել մեր երկրների տարածքներով, հարմարվել, աշխատանք գտնել, իրագործել բիզնես պլաններ, որպեսզի բարձրանա մեր բնակչության կյանքի որակը:
Մենք ապրում ենք բարդ ժամանակաշրջան, երբ փոփոխության արագությունը նոր ընթացք է ստանում: Մեր օրակարգում նոր հարցեր են ընդգրկվում, որոնք նախկինում չեն եղել, կյանքը դառնում է անկանխատեսելի»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Նոր տարում պետք է սովորել ապրել փոփոխությունների դարաշրջանում, պետք է կարողանալ պատասխանել գլոբալ մարտահրավերներին՝ միաժամանակ պահպանելով մարդկային արժանապատվության զգացողությունն ու այն բոլոր արժեքները, որոնք միավորում են մեզ: