|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Օրեր առաջ «վարչապետուհի» Աննա-Էրատոն գրառում էր արել ու որպես ապացույց կից լուսանկարներ հրապարակել, թե բա իրանք շատ հասարակ մարդիկ են՝ գնում են, իբր, խանութներ ու առևտուր անում, պեռաշկի-կուկուռուզ ուտում փողոցներում և այլ «հասարակ» բաներ էլ են անում...
Ու այսօր համացանցում լուսանկար և տեսանյութ է հայտնվում, թե ինչպես է Աննա-Էրատոյի դուստր՝ «թագավորի աղջիկ» ՄայրամիԳը անձրևանոց բռնողով պտտվում...
Աննա-Էրատո՛, հասարակ ապրող՝ դրսում կարկանդակ և եգիտպացորեն ուտող քանի՞ մարդու գիտես, որ զոնտիկ բռնողով են պտտվում...
Աննա-Էրատո՛, քո դուստրը որպես ի՞նչ է մեր՝ հարկատուներս հաշվին զոնտիկ բռնող կողքը պահում...
Աննա-Էրատո՛, նախկին ղեկավարներից որի՞ զավակին կարող ես մատնանշել, որ զոնտիկ բռնող է պահել իր կողքին...
Աննա-Էրատո՛, աղջիկԴ չի կարո՞ղ անձրևանոցն իր գլխին պահի, զոնտիկ բռնողով է պտտվում...
Աննա-Էրատո՛, ի դեպ, Գյումրիում կազմակերպված ձեր էժանագին՝ «պեռաշկի-կուկուռուզային» ֆոտոսեսիայի մանրամասներին շատերն են ծանոթ և ուղղակի քմծիծաղ են տալիս, երբ իմանում են, որ, իբր, առանց թիկնազորի եք ման եկել քաղաքում կամ էլ ինչ-որ բան եք գնել Վարդանանց հրապարակից...»։