կարևոր
2578 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-25 19:43
Հասարակություն

Հատկապես կանանց հետ կռիվ տալը էս տեսակի համար յուրահատուկ հոբբի է․ Ռուբեն Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

Հատկապես կանանց հետ կռիվ տալը էս տեսակի համար յուրահատուկ հոբբի է․ Ռուբեն Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ալենьի հերթական քաղհայցը…

ԱԺ նախագահի աթոռին հայտնված էս հավերժ մարմնավաճառը, (համակուսակցու ճշգրիտ բնորոշումն է), ամենօրյա ռեժիմով դատի է տալիս բոլոր նրանց, ովքեր անդրադառնում են իր «սուրբ» կերպարին։ Արեգնազի, Աննայի, Անժելայի, Անիի, մյուսների, այսօր էլ արդեն Վարդուհի Իշխանյանի նկատմամբ է քաղհայց ներկայացրել… Հատկապես կանանց հետ կռվ տալը էս տեսակի համար յուրահատուկ հոբբի է։

Լսի՛ր, այ ասֆալտատենդերագետ թքող, հեռու չէ այն օրը, որ հազարավոր քաղաքացիներ, ի պատասխան քո ստորագույն արարքի, թքելու են դեմքիդ, երբ էս ազգակործան պատուհասը եւ Գլխավոր դատախազի աթոռին բազմած տիկինը, ով , մերժելով բացահայտ քրեական շեշտադրումներով դատական հայցը, քաղաքացու դեմքին թքելու քո արարքը որակեց որպես «միջանձնային եւ առանց միտումի» գործողություն, կհեռացվեն իշխանությունից։

Հ.Գ. Բայց ինչ ճշգրիտ է համակուսակիցը բնութագրել էս քայլարած լոպազին»։