|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
2 ամիս առաջ ՔՊ-ն Սամվել Շահրամանյանին մեղադրում էր ուժի ակնհայտ սպառնալիքի տակ, այլընտրանքի բացակայության պայմաններում փաստաթուղթ ստորագրելու մեջ:
Երեկ Շահրամանյանը հայտարարել է, որ այդպիսի (ի սկզբանե անօրինական) փաստաթուղթ այլևս գոյություն չունի:
Ու.....
ՔՊ-ում վայնասուն է սկսվել այս առիթով. «Ոնց կարող է որևէ մեկը համարձակվել չեղարկել կապիտուլյացիան, չէ որ քանի մենք կանք կապիտուլյացիան պետք է հավերժ լինի» փաստացի սա են ասում ՔՊ-ականները:
Եթե այսքան լավ չճանաչեինք այս մարդկանց, կարելի էր զարմանալ ինչու են այդքան շահագրգռված անօրինական փաստաթղթի գոյությունով, որի միակ շահառուն Ալիևն է:
Բայց դե ՔՊ-ի ու Ալևի և´ շահերը, և´ հռետորաբանությունը վաղուց նույնական են ու իրենք իրենց ամեն քայլով դա ապացուցում են:
Իսկ հայկական ցանկացած իշխանության պարագայում սա քայլ է, որը կարելի է օգտագործել և´ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, և´ Ադրբեջանի հետ բանակցություններում:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր