Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղարաբաղի պատճառով ոչնչացվել է թուրքական սիրված ահաբեկչական խմբավորման շտաբը, կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ. հայտնում է Военкоры Русской Весны թելեգրամյան ալիքը։
Թուրք վերլուծաբանների կարծիքով՝ դրա պատճառը Ղարաբաղում «Հայաստանի չափից ավելի տառապանքների և կորուստների վրեժն է և ՀՕՊ համակարգերի ոչնչացումը»:
«Ռուսաստանը հարձակվել է Իդլիբում սիրված և առաջատար թուրքական խմբավորման՝ «Ֆայլաք ալ Շամ»-ի շտաբի վրա: ՖԱՇ-ի շտաբի վրա հարձակումը սովորական բան չէ: Թուրքիան այդ խմբավորման միջոցով է վճարում Իդլիբում իր աջակցությունը վայելող բոլոր անօրինական զինված խմբավորումներին: Այդ խմբավորումն է պատասխանատու Իդլիբում թուրքական ներկայության պաշտպանության համար: Խմբավորումը գտնվում էր թուրքական պետության սահմանի մոտակայքում։ Եվ դա Ջարաբլուսի նավթային ենթակառուցվածքին վերջերս հասցված հարվածից հետո է»,- գրում է ազդեցիկ SETA կենտրոնի «Սյուրիե գյունդեմի» հրատարակության գլխավոր խմբագիր Օմեր Օզքիզիլչիկը:
Սիրիայում համակարգող աշխատանքների ընթացքում Թուրքիան չէր բացահայտել «իր» և «օտարերկրյա» խմբավորումների գտնվելու վայրը և չէր կատարել «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի ահաբեկիչներին ոչնչացնելու իր պարտավորությունները, որոնք սերտ կապեր ունեին ՖԱՇ–ի հետ։