կարևոր
1855 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-22 19:28
Քաղաքական

ՍԴ-ն որոշում է հրապարակել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի առաջադրման հետ կապված

ՍԴ-ն որոշում է հրապարակել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի առաջադրման հետ կապված

Սահմանադրական դատարանը որոշում է հրապարակել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի առաջադրման հետ կապված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթի սահմանադրականության հարցով։

 Սահմանադրական դատարանը, ելնելով գործի քննության արդյունքներից եւ հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 եւ 68-րդ հոդվածները՝ որոշեց.

1․«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի եւ նրա տեղակալի՝ իրեն վերապահված պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության ոչ թե իրավունքն է, այլ պարտադիր լիազորությունը:

2,«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է Ազգային ժողովի խմբակցությունների կողմից մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը որոշելուց հետո փոխհամաձայնությամբ մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրենց իրավունքը միմյանց զիջելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող:

3․ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 12-րդ մասը ճանաչել Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող: