|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից հայտարարություն էր տարածվել, ըստ որի՝ Հայաստանը միացել է «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին։ Հետո, սակայն, այդ հայտարարությունը խմբագրվեց և Հայաստանի անունը ցանկից հեռացվեց։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցներին մեկնաբանել է՝ ի վերջո, Հայաստանը միացե՞լ է այս ցուցակին, թե՞ ոչ։
«Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերին: Կոնկրետ ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի՝ դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից», - ասել է Անի Բադալյանը։