Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Եթե ԱՄՆ-ը հրապարակի «Մագնիտսկու ցուցակը», Ռուսաստանը կարձագանքի, եւ «ամերիկացի գործընկերները դա գիտեն». այսօր լրագրողներին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա չի նշել, թե երբ կհետեւի Մոսկվայի արձագանքը: «Ես առաջ չէի ընկնի»,- ասել է նա` հավելելով, որ դեռեւս հայտնի չէ, թե երբ է Վաշինգտոնը հրապարակելու ցուցակը, սակայն հավելել է, որ ժամանակը ճիշտ չի ընտրված:
«Երկուշաբթի օրը Մոսկվա է ժամանելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Թոմ Դոնիլոնը` նախագահ Օբամայի` ռուս-ամերիկյան համագործակցության հեռանկարների վերաբերյալ գաղափարներ փոխանցելու համար»,- հիշեցրել է ՌԴ արտգործնախարարը:
ԱՄՆ իշխանություններն այսօր երեկոյան պատրաստվում են հրապարակել «Մագնիտսկու ցուցակը», որում ընդգրկված են ՌԴ այն պաշտոնյաները, ովքեր, Վաշինգտոնի կարծիքով, ոտնահարում են մարդու իրավունքները. տեղեկացրել է Associated Press գործակալությունը: Ցուցակը հավանորեն կհրապարակվի Մոսկվայի ժամանակով 22:00-ին: