|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՌԴ ԱԳՆ-ն այսօր հրապարակել է ԱՄՆ այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն, համաձայն «ՌԴ քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները, մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները խախտելուն մասնակից անձանց նկատմամբ միջոցառումների մասին» դաշնային օրենքի, արգելված է. տեղեկացնում է Интерфакс-ը:
Ցուցակում ընդգրկված են բանտարկյալների անժամկետ ազատազրկմանը, կտտանքների ենթարկելուն մասնակից մարդիկ («Գունատանամոյի ցուցակ»): Նրանք պետական եւ զինվորական բարձր պաշտոններ են զբաղենում: Ցուցակում են նաեւ արտասահմանում ՌԴ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները սահմանափակողները: