կարևոր
2434 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-18 14:29
Քաղաքական

Մենք միակ ազգը չենք.«Պարզ ճշմարտություններ»

Մենք միակ ազգը չենք։ Այս պարզ ճշմարտությունը երկու կողմ ունի։ Ճիշտ է՝ հայկական մշակույթը մեծագույն մշակույթներից մեկն է աշխարհում, բայց առանց համաշխարհային մշակույթի չենք կարող ստանալ այն մշակույթը, որի մասին երազում ենք։ Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե կարող են մեր հայկական մշակույթը առանձնացնել համաշխարհային մշակույթից, կամ հայ գրականությունը՝ համաշխարհային գրական պրոցեսներից, լուրջ սխալ են գործում։

Մեզ մոտ երկու ծայրահեղություն է՝ կա՛մ ազգայինը պահում ենք, կ՛ամ հրաժարվում ենք և դառնում օտարամոլ, թեև օտարամոլության մասին խոսք չկա։ Խոսքն այն մասին է, որ մենք առնչվում ենք աշխարհի հետ և պետք է մեծացնել գործիքակազմը։ Մեր մշակույթը միակը չէ, և Շառլ Ազնավուրը եթե ֆրանսերեն չիմանար, Ֆրանսիայում հաջողության չէր հասնի։

Միակ ազգը լինելու սինդրոմը բերում է քաղաքական խնդիրների։ Մենք պետք է մեր հայացքը հառենք մյուս ազգերին, հասկանանք, որ ապագա ունենք, բայց օտարների փորձի կարիքը ևս ունենք։ Պետք է ընդունել մյուսների գոյության իրավունքը և հասկանալ՝ մենք միակը չենք։

«Պարզ ճշմարտություններ» փոդքասթի հեղինակ Վիկտոր Սողոմոնյանը՝ Մարիաննա Ղահրամանյանի օգնությամբ, անդրադառնում է հասարակությանը հուզող ամենակարևոր, բայց դիսկուրսի համար ոչ պոպուլյար հարցերին: Վիկտոր Սողոմոնյանի՝ «Պարզ ճշմարտություններ» հեղինակային փոդքասթին հետեւեք Alpha News-ի նոր եթերաշրջանում՝ լրատվական թողարկումից անմիջապես հետո: