կարևոր
4582 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-27 16:38
Քաղաքական

Ամեն հիմար օրենքի տակ ստորագրում են, խոսե՞լ են ավտոներկրողների հետ, իրենք են բյուջեն փող լցնում

Դեկտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նոր փաթեթը, որը շահութահարկ է սահմանում ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են նոյեմբերի 16-ին:

Ըստ փոփոխությունների ավտոներկրողները ստիպված են լինելու շահույթի 20%-ը վճարել պետությանը: Ավտոներկրողներն արդեն երկրորդ անգամ ակցիա են իրականացրել, այս անգամ ՀՀ նախագահականի նստավայրի դիմաց:

Նախորդ ակցիան Կառավարության շենքի դիմաց էր. ավտոներկրողները իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին, սակայն Կառավարությունից ոչ ոք չարձագանքեց ավտոներկրողների բողոքին:

«Աբսուրդային որոշում են կայացրել , մենք ԱԺ-ում էլ ասել ենք իրենց, որ այս օրենքն ընդունելու դեպքում ավտոներկրողները բազմաթիվ խնդիրներ կունենան, ոլորտը կտանենք անկման և շատ կարժ ժամանակամիջոցում Հայաստանը, որ այն դիրքը զբաղեցրել է ԵԱՏՄ շուկայում ավտոներկրման վաճառքի հետ կապված, այդ ամենը կընկնի ջուրը»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: