|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը տելեգրամում գրել է.
«Ներկայացնում եմ հատված, թե ինչպես է Ալիևի հրահանգով ստեղծված «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կայքում գրվում մեր պետության մասին․\
«Արևմտյան Ադրբեջանի տարածքն ամբողջ Ադրբեջանի ամենահին և հարուստ շրջաններից մեկն է։ Նախկինում այս հողը գտնվում էր Ադրբեջանի հյուսիսը և հարավը, ողջ Կովկասն ու Մերձավոր Արևելքը կապող կարևոր քարավանային ուղիների վրա։ Ներկայումս սահմանակից է Վրաստանին՝ հյուսիսում, Ադրբեջանի Հանրապետությանը արևելքում և հարավ-արևելքում, Թուրքիային արևմուտքում, իսկ հարավում՝ Իրանին, զբաղեցնելով 29,8 հազար կմ² տարածք։ Այժմ հայտնի է որպես Հայաստան՝ այս տարածաշրջանը հնագույն թյուրքա-օղուզական հայրենիքն է՝ Ադրբեջանի պատմական հողը․․․»։
Սա Արցախը զիջելու, մեր պատմությունն ու արմատը մերժելու, մեր իրավունքներից հրաժարվելու պատասխանն է։ Սրանով Ադրբեջանը երկարաժամկետ առումով հիմք է նախապատրաստում հայոց պետականության վերացման համար։ Կամ հասկանում ենք այս ռիսկը ու գործում դրան համարժեք, կամ շարունակում հավատալ հեքիաթներին ու կեղծ իրականությանը՝ կորցնելով թանկ ու չվերականգնվող ժամանակ»։