Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ ավարտվեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստի ավարտից հետո Սերժ Սարգսյանը՝ հանդիպելով լրագրողներին, նշեց, որ արտակարգ դրության ավարտինց հետո մամուլի ասուլիս կհրավիրի և կպատասխանի բոլոր հարցերին։
«Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր»,- նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, նիստը ընթացել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում. «Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին:
Ցավոք սրտի ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին, ոչ թե այն պատճառով, որ շատ գաղտնի բաներ կարող են սպրդել, ոչ: Այլ պարզ մի պատճառով, որ դրանք այնքան կարեւոր իրադարձություններ են, որ ոտքի վրա, իրար ընդհատելով անհնար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ մտածում:
Իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որոնց ընթացքում, մենք, մեր զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընհանրապես մեր հասարակությունը հաղթել է: Հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլեւ դիվանագիտական դաշտում»,-ասաց Սերժ Սարգսյանը: