Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մեկ ժամից ավելի է, ինչ տեղի է ունենում ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, որին այսօր տեսակապի միջոցով մասնակցում է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել էր, որ Էդվարդ Նալբանդյանը, որը բնակվում է Մոսկվայում, տվել է իր համաձայնությունը՝ մասնակցելու հանձնաժողովի նիստին հեռավար: Հետևաբար՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, պատրաստ են հանձնաժողովի նիստին նրա մասնակցությունն ապահովել նաև տեսակապի միջոցով:
Հիշեցնենք, որ հանձնաժողովն իր աշխատանքներն ամփոփելու է հունիսի 4-ին, մինչ այս պահը հրավիրված անձանցից չի ներկայացել միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: