կարևոր
2074 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-08 09:21
Քաղաքական

Հեղափոխական ՔՊ-ականը լքել է կուսակցության շարքերը. «Ժողովուրդ»

Հեղափոխական ՔՊ-ականը լքել է կուսակցության շարքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ժամանակի ակտիվ հեղափոխական Հայկ Նազարյանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագրի» հավատարիմների շարքը: Նա հրապարակավ հայտնել է. «Բարի լույս հայ ժողովրդին: Որոշել եւ տեղեկացրել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ ցանկանում եմ դուրս գալ կուսակցությունից, պատրաստվում եմ գրել դիմումս: Որոշումը պատկանում է անձամբ ինձ, ինձ համար մաքրությունն ու արդարությունը վեհ արժեք են: Եթե որոշ մարդկանց մոտ էլ հարցեր կառաջանան, առաջիկայում «լայվով» կմանրամասնեմ: Ես հեղափոխության գաղափարին նվիրված եմ մնացել եւ կմնամ»:

Ահա այսպես հերթական հեղափոխական թիմակիցը լքում է իշխող ՔՊ-ն, որը վաղուց շեղվել է այն արժեքներից, որոնց համար պայքարում էր: Նշենք, որ Հայկ Նազարյանն այն նույն հեղափոխական կերպարն է, որը սովետական կանաչ Vaz 24-ով եկել էր Հանրապետության հրապարակ՝ հեղափոխության, բայց ժամանակակից կարմիր BMW 4 coupe-ով է հեռանում «հեղափոխականներից», այսինքն՝ հեղափոխականի Vaz 24-ը դարձել է 30000-40000 դոլլար արժողությամբ մեքենա:

Տեղեկացենք, որ Հայկ Նազարյանը կառավարական ամառանոցում էր աշխատանքի անցել, շփվել է իշխող էլիտայի հետ, բայց հիմա «դարձի է եկել» ու որոշել, որ ընտրում է մաքրությունն ու արդարությունը՝ լքելով ՔՊ-ն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում