|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ նրան մատնանշել են «հայկական ԶԼՄ-ներում օդիոզ հրապարակումները Ռուսաստանի Դաշնության դեմ»։
«Հոկտեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Հայաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատարը, որի ուշադրությանն են ներկայացվել ամենաօդիոզ հրապարակումները Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների և խաղաղապահների հասցեին, որոնք վտանգում և զոհում են իրենց կյանքը, այդ թվում՝ հանուն Հայաստանի ժողովրդի անվտանգության: Մատնանշվել է հանրապետության տեղեկատվական դաշտում անսանձ հակառուսական արշավի անընդունելիությունը», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն։ Պատճառը Ռուաստանի Առաջին ալիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին ցուցադրված հաղորդումն էր, որը պարունակում է վիրավորական և միանգամայն անընդունելի հայտարարություններ: Կոպիրկինին տրվել է բողոքի նոտա։