|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն Փարիզում Թուրքիայի Հանրապետության գլխավոր հյուպատոսության վրա անհայտ անձանց հարձակումից հետո։
«Նրանք, ովքեր հարձակվել են մեր հյուպատոսության վրա, պետք է պատասխանատվության ենթարկվեն, մենք ցանկանում ենք կոնկրետ քայլեր տեսնել Ֆրանսիայի կողմից»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակվել են ինքնաշեն պայթուցիկներով։