|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր Իրանի ԱԳՆ է կանչվել Իրանում Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի հավատարմատարը՝ ԱՄՆ անօդաչու թռչող սարքի կողմից երկրի օդային տարածքը խախտելու դեպքի կապակցությամբ, եւ նրան է փոխանցվել Իրանի բողքի նոտա: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում իրանական ջրային, օդային եւ ցամաքային սահամնների խախտման նպատակով արտատարածաշրջանային ուժերին ծառայությունների մատուցումը: Նման դեպքերում պետությունները չեն կարող պատասխանատվությունից խուսափել»,- ԱՄԷ գործերի հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ Պարսից ծոցի վարչության պետը:
Նշենք, որ հունիսի 20-ին Իրանի օդային տարածք ներխուժած ԱԹՍ-ն օդ էր բարձրացել ԱՄԷ տարածում տեղակայված ԱՄՆ ԶՈՒ-ի ռազմաբազայից: