Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Նիկոլ Փաշինյանի կարծիքով, ՀՀ կառավարությունում պաշտոնավարում են 5-20 դոլար կաշառք տալով համալսարան ավարտած իրավաբաններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «2022 թվականի հունվարի 19-ին, ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, խուսափելով հարցին ըստ էության պատասխան տալուց, խոսել է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ դոլարներ կաշառքներ տալու և վերցնելու մասին։
Եթե նման հայտարարություն աներ Երևանի պետական համալսարան ընդունված, սակայն չավարտած, նախկինում դատված մի անհաջողական կիսագրագետ փողոցային խուժան, ապա կարելի էր ինչ-որ կերպ դա հասկանալ, սակայն երբ դա հայտարարում է մի պաշտոնյա, ով պետություն է ղեկավարում և որի անմիջական ենթակայության տակ գործում են իրավապահ մարմինների համակարգեր (ՀՀ ոստիկանություն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը), նշանակումներ է անում այլ իրավապահ մարմիններում, ապա դա այլևս պետական մակարդակով խեղկատակություն հիշեցնող անպատասխանատվություն է։
Այն դեպքում, երբ պատգամավորի հայրը երկար տարիներ ղեկավարում է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը, դժվար չէ կռահել, թե ուղիղ խոսք և մեղադրանք հնչեցնելու քաջություն չունեցող վարչապետը ԵՊՀ որ ֆակուլտետը նկատի ուներ։
Հատկանշական է սակայն, որ այդ հարցուպատասխանի ընթացքում և դրանից արդեն մեկ օր հետո, որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել Նիկոլ Փաշինյանի անմիջական ենթակա բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր սովորել են Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։
Մասնավորապես, այդ ֆակուլտետի շրջանավարտներ են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահներ Հերիքնազ Տիգրանյանը, Արման Եղոյանը, Վլադիմիր Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ։
Նիկոլ Փաշինյանի անպատասխան մնացած այդ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ առնվազն նրանք ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը կարողացել են ավարտել միայն 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ դոլարներ կաշառքներ տալու շնորհիվ։
Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետական համալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ, մարդ ով չի կարողացել իր կյանքում մի օգուտ տված լինել իր հայրենիքին, ատելությամբ է լցված հայրենիքի նկատմամբ, մարդ ով չի կարողացել ոչինչ արարել, ատելությամբ է լցված բոլորի նկատմամբ։ Դրա համար էլ նա փորձում է քանդել, ավիրել և ոչնչացնել ամեն ինչ, ինչ տեսնում է շուրջբոլորը․ բանակ, կրթություն, տնտեսություն․․․ ամեն ինչ, ընդհուպ մինչև ողջ պետությունը»։