կարևոր
6286 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-07 11:12
Քաղաքական Իրավական

Այսօր կհրապարակվի Վագիֆ Խաչատրյանի գործով մեղադրական եզրակացությունը

Այսօր կհրապարակվի Վագիֆ Խաչատրյանի գործով մեղադրական եզրակացությունը

Բաքվի դատարանում, Վագիֆ Խաչատրյանի գործով այսօրվա նիստին, դատախազը կհրապարակի մեղադրական եզրակացությունն ու պատժաչափ կպահանջի, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախօրեին դատավարությունը ավարտվեց,սակայն դատախազը դատարանից հավելյալ ժամանակ խնդրեց՝ մեղադրական եզրակացությունը հրապարակելու, պատժաչափը պահանջելու համար։

Հիշեցնենք, որ  68-ամյա Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում տեղի ունեցած «զանգվածային սպանությունների համար»։ Վագիֆ Խաչատրյանը հերքում է Բաքվի ներկայացրած մեղադրանքները։

Ադրբեջանցի իրավապահները նրան սեպտեմբեր ամսին առևանգել էին Հակարիի կամրջից, երբ նա հատում էր Հայաստանի սահմանը՝ սրտի անհետաձգելի վիրահատություն անցնելու համար։