|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բաքվում տեղի է ունեցել Արցախի գերեվարված առաջնորդների «դատավարության» հերթական նիստը, այսօր հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Հարությունյանը խոսել է 2020 թվականին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցելու մասին։ Նա ասել է, որ 2020 թվականին ցանկանում էր բանակցել Ադրբեջանի հետ և վերջնական համաձայնության հասնել։
Հաջորդ «դատական նիստը» կկայանա մայիսի 26-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: