|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Որքան էլ իշխանությունները խոսում են «արցախահայերին պատշաճ կարգով ընդունելու և նրանց կարիքները հոգալու» մասին, իրականում բավական ծանր պատկեր է տիրում։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցների՝ ՀՀ-ում տեղավորման գործընթացը մեծամասամբ հավուր պատշաճի չի կազմակերպվում, մասնավորաբար, անորոշ են մնում հիմնական աշխատանքով ապահովելու, ինչպես նաև մշտական կեցության հարցերը։
Մարդիկ, ըստ էության, չեն հասկանում, թե իրենց հետագա կարգավիճակն ինչպիսին է լինելու։ Կառավարության մեր աղբյուրը հայտնում է, որ թե՛ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որը հանդիսանում է արցախցիների տեղավորման հիմնական կազմակերպիչը, թե՛ մարզպետարաններում պարզապես անկազմակերպ վիճակ է տիրում։ Ավելին, շատ դեպքերում մարզպետները թեման շատ հանգիստ «գցում» են համայնքապետարանների վրա՝ պնդելով, թե այդ հարցը նրանց կարգավորման տիրույթում է, իսկ իրենք ուղղակի միջնորդ օղակ են։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում