|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․
«Լևոն Քոչարյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքը մակագրվել է Մհեր Արղամանյանին, ով իր որդու վարքով պայմանավորված* ինքնաբացարցկի իմպերատիվ հիմք ունի: Սա մեր որակմամբ վերաքննության արդյունքներով Լ. Քոչարյանի կալանքի որոշումը բեկանելը կանխելու փորձ է:
* Մհեր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, ով ևս դատավոր էր, դհոլ էր խփում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ և դհոլով պահանջում էր Նախագահի ազատազրկումը:
Հ.գ. Կից լուսանկարում ևս մեկ անգամ կարող եք տեսնել՝ ինչպես է Լևոն Քոչարյանը ծեծի ենթարկում բերետներին, ինչի համար կալանավորված է:
Պաշտպաններ՝ Ալեքսանդր Կոչուբաև, էրիկ Ալեքսանյան, Արամ Վարդևանյան»: