կարևոր
3535 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-05 19:37
Քաղաքական

«Ղարաբաղյան աղետը» կկործանի՞ Հայաստանը. քաղաքագետ

«Ղարաբաղյան աղետը» կկործանի՞ Հայաստանը. քաղաքագետ

Քաղաքագետ Աղվան Պողոսյանը գրում է.

«2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղը կդադարի գոյություն ունենալ որպես չճանաչված հանրապետություն։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: Վերջին տվյալների համաձայն՝ շուրջ 100 հազար էթնիկ հայեր ստիպված են եղել Արցախից փախչել Հայաստան։ Միևնույն ժամանակ, Երևանի կենտրոնում ոչ պակաս դրամատիկ իրադարձություններ են ծավալվում՝ ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիաներ են անցկացնում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով (ընդդիմադիր դաշտի արդյունավետության մասին կխոսենք հաջորդիվ): Իր հերթին, Փաշինյանը հրապարակային ելույթներում ակտիվորեն արդարանում է նրանով, որ երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին անարդյունավետ է, իսկ ռուս խաղաղապահները չեն կատարում տարածաշրջանում անվտանգության ապահովման իրենց խնդիրները: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի արտաքին քաղաքականությունը դեգրադացվել է մինչև իր սխալների մեղքը ՀԱՊԿ դաշնակցի վրա բարդելը ։

2021 թվականին վարչապետի պաշտոնում վերընտրելով Նիկոլ Փաշինյանին՝ հայ ժողովուրդը հույսեր էր փայփայում ղարաբաղյան ճգնաժամի հանգուցալուծման և Արցախում էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության համար, որը հստակ ամրագրված էր ՔՊ նախընտրական ծրագրում: Նիկոլ Փաշինյանն իրեն դիրքավորել է որպես արևմտյան ձևաչափի քաղաքական գործիչ, որը Հայաստանը կտանի դեպի պայծառ ապագա՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի գրկում: Այժմ Հայաստանի ղեկավարությունը փորձում է իրեն Ռուսաստանի կողմից դավաճանության զոհ դարձնել։ Այս թեզերն ակտիվորեն առաջ են մղվում հայկական հեռուստատեսությամբ և մամուլում, սակայն չգիտես ինչու հայաստանյան իշխանություններն ամոթխած լռում են, թե ինչու են ամիսներ առաջ Դե ֆակտո ճանաչել Արցախը՝ Ադրբեջանի կազմում ։

Էսկալացիայի մեկնարկի պահին Արցախի Պաշտպանության բանակն ի վիճակի չէր դիմակայելու ժամանակակից և լավ համալրված ադրբեջանական բանակին: Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները միայն հետևում էին տեղի ունեցողին։ Ավելին, սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների սկսվելուց հետո արևմտյան բարեկամներից և ոչ մեկը Արցախին գործնական օգնություն ցուցաբերելու միջոցներ չձեռնարկեց՝ սահմանափակվելով միայն Բաքվի՝ հակամարտության խաղաղ կարգավորման հերթապահ դիվանագիտական կոչերով։ Փաշինյանի խաղադրույքն Արևմուտքի վրա ամբողջովին ձախողվեց, որովհետև իրականում ոչ ԵՄ-ն, ոչ էլ ԱՄՆ-ն երբեք իրենց ուժերն ու միջոցները չեն զոհելու հանուն հայերի պաշտպանության։ Ղարաբաղյան երրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո պարզ է դառնում, որ Փաշինյանի և արևմտյան գործընկերների նպատակները երբեք չեն եղել Արցախի պաշտպանության համար պայմաններ ստեղծելը:

Կարելի է միայն արձանագրել, որ Փաշինյանի և նրա թիմի քաղաքականությունն ապաշնորհ է, և նրա պաշտոնավարման ընթացքում հիշվում են միայն բացասական կողմերը։ Լիակատար ձախողում Արցախի հետ՝ դրանից բխող բոլոր աղետալի սոցիալ-հումանիտար և հետագայում տնտեսական խնդիրներով, սառեցում մերձավոր պատմական հարևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս ամենը դեպի արևմուտք ձգտելու քաղաքականության արդյունք է։ Սակայն, եթե նայենք մյուս կողմից, Փաշինյանի «աշխատանքի» արդյունքները դժվար է գերագնահատել։ Ընթանում է տարածաշրջանների տոտալ ճոճանակ, որոնք դարձել են գլոբալ աշխարհաքաղաքական խաղերի պատանդներն ու զոհերը, որոնք ուղղված են հետխորհրդային տարածքում լոկալ հակամարտությունների սանձազերծմանը։ Եվ այդ խնդիրները Հայաստանի գործող իշխանությունը հաջողությամբ կատարում է։

15 տարի առաջ Միխեիլ Սաակաշվիլին իր բարեկամների մեկնած ձեռքն առավ և Վրաստանը Եվրոպական տնտեսական տարածքին ինտեգրելու նպատակով Հարավային Օսիայում ռազմական արկածախնդրություն սանձազերծեց, որին, որքան էլ տարօրինակ է, չեն ներքաշվել ԵՄ-ն ու ԱՄՆ-ն։ Շուտով Վրաստանի նախագահի քաղաքական կարիերան անկում ապրեց, իսկ 12 տարի անց նա ձերբակալվեց Վրաստանի իրավապահ մարմինների կողմից: Անցել են շատ տարիներ, և Վրաստանը կարողացել է վերականգնել տնտեսական և առևտրային կապերը Ռուսաստանի հետ, որոնք խզվել էին 2008 թվականի օգոստոսին։ Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները միայն հաստատում են վերը նշվածը։

Փաշինյանի արևմտամետ պոպուլիզմը շատ թանկ կարող է նստել հայ ժողովրդի վրա։ Ղարաբաղյան ճգնաժամի արդյունքները ողջ հայ բնակչությանը ցույց տվեցին քաղաքական ինտրիգների անմխիթար արդյունքը, որով զբաղվում էր Փաշինյանի թիմը՝ վերջին տարիներին։ Փաշինյանի և Արևմուտքի՝ հայկական պետությունը քայքայելու ծրագիրը շարունակում է աշխատել։ Հայ ժողովուրդը պետք է արթնանա և առերեսվի ճշմարտության հետ, որպեսզի դադարի հրաշքի սպասել և փրկի հայոց պետականությունը»: